Զենքի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել են «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողը և ռուսամետ բլոգերը

Զենքի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել են «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ձերբակալությունները կատարվել են Սյունիքի մարզում՝ սեպտեմբերի 6-ին և 7-ին: Գործի շրջանակներում ընդհանուր առմամբ ձերբակալված է 7 հոգի: Աբրահամյանի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ. այն է՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Ըստ ՔԿ խոսնակի, ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Դեսպանությունն ընդգծում է. – «Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագիրների հետ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments