Զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ

Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ա.Ա-ի վիրավորում ստանալուվ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով՝ մեկ անձ ձերբակալվել է։ Կոմիտեն նաև որոշ մանրամասներ է հաղորդել՝ նշելով, որ դեպքի մասին հաղորդումը ստացել են երեկ՝ Կապանի ռազմական ոստիկանությունից։ Ըստ այդմ՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայող շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն: Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը ծանր վնաս է պատճառել): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուր` https://www.investigative.am/news/view/dzerbakalutyn-zincarayoxin-aa-hrazenajin-viravorum-stanalu-depqov9.html

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments