Զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքով երկու ծառայակից է ձերբակալվել

Զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքով երկու ծառայակից է ձերբակալվել Զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու ծառայակից է ձերբակալվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ըստ Կոմիտեի, մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի [Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում]1-ին մասով, իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտը՝ 375-րդ հոդվածի [Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը] 1-ին մասով նախատասեված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում։

Աղբյուր՝https://investigative.am/news/view/bacahaytum-zincarayox-siroyani-mahvan-gorcov.html

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments