Զինծառայող Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՀՀ ՔԿ
Զինծառայող Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն, հայտնում է Քննչական կոմիտեն։ Գործը հարուցվել է զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով։ Կոմիտեն դեպքից որոշ մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ Ալեքս Ավանեսյանի դին հայտնաբերվել է երեկ Պաշտպանության նախարարության N զորամասի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքի խրամաբջիջներից մեկում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով, ինչպես քննչական է փոխանցում, տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով։ «Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ», – ասված է քննչականի հաղորդագրությունում։
https://www.investigative.am/news/view/aleqs-avanesyan.html
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com