Էդմոն Մարուքյանը տեսակցել է Արմեն Սարգսյանին, քննարկել ստեղծված իրադրությունից հնարավոր ելքերը

«Լուսավոր Հայաստան» ընդդիամդիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր տեսակցել է նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Ֆեյսբուքյան իր էջում Մարուքյանը գրել է, որ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը։ Նշենք, որ վաղը նախատեսված է Մարուքյանի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախաձեռնությունը Փաշինյանինն է։

Աղբյուր՝ https://cutt.ly/PlBZOJV

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments