Ժամը 11-ի դրությամբ հայ – ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ,հայկական կողմը 3 զոհ ունի: Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին: Ժամը 22:00-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել է:

Աղբյուր՝ https://mil.am/hy/news/11070

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments