«Ինչպե՞ս ծախսել եւ վերահսկել համատիրություններին հատկացված սուբսիդիան»

📌 Ներկայում Գյումրին ունի 25 համատիրություն։ 2019-2023 թվականներին համայնքի բյուջեից համատիրություններն ավագանու 7 որոշման արդյունքում ստացել են սուբսիդիա՝ ընդհանուր 117 մլն 524 հազար 500 ՀՀ դրամ (միայն 2022 թվականին այս նպատակով գումար չի հատկացվել համատիրություններին)։ Համատիրություններն այդ դրամական աջակցությունը ստացել են շենքերում տեսախցիկներ տեղադրելու, մասնակի վերանորոգման, նաեւ դռների ու պատուհանների նորոգման, տանիքների եւ նկուղների վերանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակներով:
📌Ինչպե՞ս են համատիրություններն ընտրում վերանորոգման ենթակա շենքերը
📌Արդյո՞ք համայնքի հատկացրած գումարները ծախսվում են նպատակային եւ արդյունավետ,
📌Ինչո՞ւ են ջերմամեկուսացված շենքերի բնակիչներն հրաժարվում ներդրումից

Ուղիղ հեռարձակում 🔴

Բանախոսներ՝
   Հարություն Ավետիսյան – Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի 1-ին կարգի մասնագետ
➡ Գայանե Սահակյան – «Բարձրաբերդ» համատիրության նախագահ
➡ Հակոբ Հունանյան – «Մուշ» համատիրության նախագահ
➡ Գոռ Մանուկյան – «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

Սույն քննարկումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։Սույն քննարկման բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագիրն իրականացվում է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments