Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռազմական բազաներին․ IRNA

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին. հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ Նշվում է, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունից հետո։

Թիրախում են Կատարի Ալ-Ադիդ, Քուվեյթի Աս-Սալեմ, ԱՄԷ-ի Ալ-Զաֆրա և Բահրեյնի 5-րդ ԱՄՆ ռազմաբազաները։ Կատարի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է Իրանից արձակված հրթիռներ որսալու մասին։ Ավելի վաղ Իրանը հայտնել էր նաև Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ ուղարկելու մասին։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments