ԼՂ-ից բռնի տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել
Լեռնային Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված, խոսքը վերաբերվում է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին, ամեն անձի հաշվով կտրվի 100 հազար միանվագ դրամական աջակցություն, այսօր խորհրդակցության ժամանակ վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խնդրեց բռնի տեղահանվածներին, ովքեր չունեն բանկային, քարտային հաշիվներ, մոտենան իրենց ամենամոտ, ամենահարմար բանկ և այնտեղ բացեն քարտային հաշիվ՝ հետագայում նաև բանկային քարտ ստանալու համար։ Հաշիվները կբացվեն արագ, և Կառավարությունը 100 հազարական դրամները միանվագ կփոխանցի այդ հաշիվներին, և մարդիկ արդեն իրենց անձնագրերով հասանելիություն կունենան դրանց, ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝ բանկային քարտեր ունեցողներին Կառավարությունը միանգամից առաջիկա շաբաթվա ընթացքում այդ գումարները կփոխանցի։ Իսկ փաստաթղթեր չունեցողներին վարչապետը հորդորեց համապատասխան տեղեկանք վերցնել Միասնական սոցիալական ծառայությունից։
https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/10/02/Nikol-Pashinyan-meeting/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com