ԼՂ-ում պայթյունից տուժած և Հայաստան տեղափոխված 7 քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր. ԱՆ
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն Առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: Ըստ հաղորդագրության, բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Ավելի վաղ հաղորդվել է, որ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ, Հայաստանից բժիշկների թիմն այսօր առավոտյան ուղղաթիռով մեկնել է Արցախ և Ստեփանակերտից առաջին տուժածներին արդեն տեղափոխել Սիսիան։ Շտապօգնության մեծ բրիգադ Հայաստանից Կոռնիձորով ուղևորվել է դեպի Լեռնային Ղարաբաղ։
dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com