Խորհրդարանն ընդունել է էներգետիկայի ոլորտին վերաբերող համաձայնագիրը
Նոյեմբերի 18-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը քննարկման է ներկայացրել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:Ըստ հիմնական զեկուցողի՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված նամակ-համաձայնագրով նախատեսվում է սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի դրանց պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:Վարկային համաձայնագրով նախատեսված է կառուցել Հրազդանի Դդմաշենի տարածքում 400/ 220 կվ լարման նոր ենթակայան, ինչպես նաեւ Հայաստան-Վրաստան սահմանում՝ Այրումում՝ 500/ 400/ 220 կվ նոր փոխակերպիչ ենթակայան: Ըստ Հակոբ Վարդանյանի՝ համաձայնագիրն էլեկտրաէներգետիկայի համակարգի շուկայի ազատականացման խթանող դեր ունի:Նշվել է, որ ներկայում կառուցվում է նաեւ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի աշխատելու համար խիստ անհրաժեշտ է ծրագրի մաս կազմող Դդմաշեն ենթակայանի կառուցումն ու գործարկումը:ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի կանոնակարգելու փոխհոսքերը եւ բարելավելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը:Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը:
Աղբյուր՝
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com