Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Պոկում վարժությունում Ամրոյանը գլխավերևում պահել է 100 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել է 4-րդ տեղը: Հրում վարժությունում նա 128 կգ արդյունքով արժանացել է փոքր բրոնզե մեդալի:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 191 կգ արդյունքով: Հայ մարզուհին պոկում վարժությունում նախ գլխավերևում պահել էր 77, ապա 81 կգ կշռող ծանրաձողերն ու այս վարժությունում ցույց տվել 7-րդ արդյունքը: Ալեքսանդրան երրորդ մոտեցմամբ չէր կարողացել բարձրացնել 83 կգ-ն:

Հրում վարժությունում հայ մարզուհին բարձրացրել էր 110 կգ կշռող ծանրաձողն ու այս վարժությունում դարձել էր փոքր արծաթե մեդալակիր:

Ընդ որում՝ ամիսներ առաջ ենթարկվելով ուսի վիրահատության՝ Ալեքսանդրան առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments