Կառավարությունը գումար կհատկացնի Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք դպրոցների
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 128 հանրակրթական դպրոցներին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 264,361.6 հազար դրամի չափով, որից 233,997.9 հազար դրամը՝ վերջիններիս խնայողությունների հաշվին, իսկ 30,363.7 հազար դրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023թ.-ի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով: Գումարն ուղղվելու է դպրոցների ճաշարանների համար անրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը: Ըստ հիմնավորման՝ Շիրակի մարզն անցում է կատարել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին 2018թ.-ի սեպտեմբերին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է նաև ապահովել դպրոցների ճաշարանների համապատասխան շենքային պայմաններ գույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների առկայություն: «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկն իրականացրել է մարզի դպրոցների ճաշարանների կարիքների հավաքագրման գործընթաց, որի արդյունքներով պարզ է դարձել, որ 31 դպրոց ունի թե՛ ճաշարանի և/կամ խոհանոցի ընթացիկ նորոգման կարիք, թե՛ խոհանոցային սպասքի և այլ պարագաների և թե՛ գույքի և սարքավորումների ձեռքբերման կարիք,132 դպրոց՝ խոհանոցային սպասքի և այլ պարագաների ձեռքբերման կարիք: 132-ից 128 դպրոց ունի նաև ճաշարանի և՛ խոհանոցի համար գույքի և՛ սարքավորումների ձեռքբերման կարիք: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը և՛ կրթության, և՛ երեխաների առողջության պահպանման համատեքստում. «Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք և պետք է ամեն ինչ անենք օր առաջ այդ խնդիրները լուծելու համար»:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com