Կառավարությունը 196 միլիոն դրամ է հատկացրել Շիրակի մարզին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունը 5 միլիարդ 712 միլիոն դրամ է հատկացրել՝ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին, որոնցից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են: Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին՝ 177 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 888 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 903 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 միլիարդ 249 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 363 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 928 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 196 միլիոն դրամ, Սյունիքի մարզին՝ 586 միլիոն դրամ, Վայոց ձորին՝ 186 միլիոն դրամ, Տավուշի մարզին՝ 233 միլիոն դրամ: Շիրակի մարզի 5 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացվելիք 196 մլն դրամ գումարից 54 մլն 397 հազար դրամը նախատեսվել է Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար, 52 մլն 744 հազար դրամ հատկացվել է Ախուրյան համայնքի Բենիամին, Ազատան, Երազգավորս և Ախուրյան բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը,38 մլն 309 հազար դրամ կուղղվի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24-րդ փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման՝ ՀՀ կառավարության համամասնության հատկացմանը, 26 մլն 388 հազար դրամ՝ Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերմանը /էքսկավատոր բեռնիչ/ և 25 մլն 52 հազար դրամը ուղղվել է «Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի» սուբվենցիոն ծրագրի Հառիճ բնակավայրի ճանապարհների տուֆ քարով սալապատման նպատակին: Գնել Սանոսյանը նշել է, որ այս տարի, ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ գումար է հատկացրել 426 ծրագրի համար. «Փաստացի իրականացվող աշխատանքներն ավելին են, արդեն 27,5 հիմա վճարում ենք, բայց դեռ հայտեր ունենք», – ասել է ՏԿԵ նախարարը: «Այսինքն՝ այս տարվա արդյունքներով մարզերում 120-130 միլիոն դոլարի ներդրումներ իրականացված կլինեն, որոնք հիմնականում կապիտալ ծրագրեր են»:
https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/11/30/Cabinet-meeting/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com