Կենտրոնական բանկի անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից՝ կցված PDF ձևաչափով ֆայլով։

Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:

Խնդրում և հորդորում ենք՝

  • չբացել կցված ֆայլերը
  • չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
  • անմիջապես ջնջել նման նամակները

Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նամն էլեկտրոնային հասցեներից

Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments