Կիրակի օրը հայկական եկեղեցիներում Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակի արարողություն կկատարվի

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Աղբյուր՝  https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1524697581055541

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments