Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 549-ով՝ հասնելով 117 հազար 886-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 881-ով և հասել 75 հազար 865-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1550 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 465 հազար 551-ի:Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1788-ի, ևս 454 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 39 հազար 779 մարդ:

Աղբյուր՝  https://www.moh.am/#1/3353

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments