Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 438-ով՝ հասնելով 149 հազար 120-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1486-ով և հասել 127 հազար 452-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1924 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 551 հազար 637-ի:Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 529-ի, ևս 626 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 18 հազար 513 մարդ։

Աղբյուր՝  https://www.moh.am/#1/3415

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments