Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1138-ով՝ հասնելով 144 հազար 66-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1385-ով և հասել 120 հազար 532-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 306 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 535 հազար 833-ի:Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 393-ի, ևս 601 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 20 հազար 540 մարդ։
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3403
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com