Կորոնավիրուսի դրական դեպքերը զգալի աճում են
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 748-ով՝ հասնելով 176 հազար 286-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 182-ով և հասել 165 հազար 441-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 285 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 761 հազար 945-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 239-ի, ևս 834 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 772 մարդ։
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3647
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com