Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճել են
Հաստատվել է 360 նոր դեպք 1 օրում Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172.816 դեպք, որից 163.906-ը՝ առողջացած, 3202-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739.116 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և 2 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 819 է:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3618
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com