Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում գնալով մեծանում է

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 397-ով՝ հասնելով 233 հազար 797-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 264-ով և հասել 222 հազար 183-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 55 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 421 հազար 593-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 678-ի, ևս 1131 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 805 մարդ։

Աղբյուր՝ https://www.moh.am/#1/4207

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments