Հայաստանի անվտանգային խնդիրները
44- օրյա պատերազմը, Արցախի էթնիկ զտումն ու 100 հազարից ավելի բնակիչների բռնի տեղահանումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծեցին անվտանգային լրջագույն խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ դեռևս հստակ ուրվագծված մոտեցումներ նկատելի չեն: Վտանգված է հատկապես մեր երկրի ինքնիշխանությունն ու որպես պետություն գոյություն ունենալու հանգամանքը:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ ռուս-ադրբեջանա-թուրքական համաձայնությամբ,իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակումը ռուս-ադրբեջանական համաձայնություն էր: Ադրբեջանը Ռուսաստանի ձեռքին դարձել է կեղտոտ գործիք, նշում է Ստյոպա Սաֆարյանն ու հավելում,այս կերպ մեր դաշնակից պետությունը ձգտում է ամեն կերպ Հայաստանը մասերի բաժանել,ինչն էլ կնպաստի արտաքին աշխարհի համար մեր երկրի գրավչության նվազմանը:Հիմա էլ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերադարձնել Տավուշի այսպես կոչված չորս անկլավային գյուղերը,որոնք հանձնելու դեպքում մեր երկիրը կունենա անվտանգային նոր խնդիրներ:
Ի պատասխան Ադրբեջանի տարածքային պահանջների,Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է,որ պահանջվող գյուղերը երբևէ չեն եղել մեր երկրի ինքնիշխան տարածքի մաս ,այդ գյուղերը ներկայումս գտնվում են միջսահմանային գոտում և հասանելի չեն տարածաշրջանի բնակիչներին: Տարածքները չվերադարձնելու դեպքում կա պատերազմի վտանգ,նշում է Ստյոպա Սաֆարյանը , այս դեպքում պետք է ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն ու հասկանալ գյուղերը վերադարձնելու դեպքում ինչ նոր խնդիրներ կստեղծվեն մեր երկրի համար:
Մինչ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարը,նախ պետք է հստակեցվեն մեր երկրի սահմանները,,հակառակ դեպքում Ադրբեջանն իր վարած քաղաքականությանն հավատարիմ մնալով կարող է ընթացքում հրաժարվել հստակեցված փաստաթղթերից և հայկական կողմին պարտադրել իր մոտեցումները: Այս գործընթացում Հայաստանն պետք է պահանջի ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշել մեր երկրի սուվերեն տարածքներից,որոնք օկուպացվել են ոչ միայն 2020 թվականից հետո:
Նոր Սահմանադրության ընդունումը կամ փոփոխումը թավշյա հեղափոխությանը հաջորդած քաղաքական օրակարգն էր,որի մասին իշխանությունները խոսում էին դեռևս 2019 թվականից:Նպատակը՝ բռնապետական ռեժիմից ժողովրդավարության անցնելու պրոցեսին սահմանադրական ամրագրում տալն է :Վերջին շրջանում նոր սահմանադրության ընդունման շուրջ քննարկումներն ավելի են ակտիվացել,ինչը պայմանավորված է ՀՀ անկախության հռչակագրի որոշ դրույթների փոփոխության պահանջով:
Եվ պատերազմի ընթացքում և համեմատաբար խաղաղ պայմաններում Ադրբեջանը վարում է նաև տեղեկատվական պատերազմ՝ տարածելով ապատեղեկատվություն, այս կերպ խուճապ առաջացնելով հասարակության շրջանում:
Վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ քննարկվում է նաև հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը,ինչը ըստ իշխանությունների, կարող է նպաստել Հայաստան-Թուրքիա ակտիվ ապրանքաշրջանառությանն ու տնտեսական առաջընթացին:Այս գործընթացում կարևորվում է հատկապես երկաթուղու գործարկումը:
Մինչ սահմանի բացումը պետք է լուծել նաև երկկողմանի տնտեսական հարաբերությունների հարցը,որպեսզի հայկական բեռնատաները Թուրքիայի տարածքով ազատ տարանցնելու հնարավորություն ունենան, կարողանան հասնել մինչև Մերձավոր Արևելք ու Եվրոպա:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com