Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց զոհված զինծառայողների անունները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված է հաղորդագրությունում։ Մարտական գործողությունները հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում սկսվել են գիշերը և շարունակվել այսօր առավոտյան: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով երեք զոհի և երեք վիրավորի, ևս մեկ անհետ կորածի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
Աղբյուր՝ https://mil.am/hy/news/9706
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com