Հայաստանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին հաղորդումը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ – ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն էլ գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի, Մարտունու շրջանների և Շուշիի ուղղություններով: Ստեփանակերտից այս հաղորդմանը դեռ չեն արձագանքել: Ռուս խաղաղապահները նախօրեին հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Մարտակերտի շրջանում, սակայն չեն հայտնել, թե որ կողմից:
Աղբյուր`https://mil.am/hy/news/11323
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com