Հայաստանի ՊՆ-ը հերքում է Բաքվի հաղորդումը ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին

Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը, թե ուշ երեկոյան և գիշերը հայկական Զինված ուժերը պետական սահմանին գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Թովուզի, Դաշքեսանի և Քելբաջարի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղություններով: «Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Գիշերվա ընթացքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», – գրել է Արամ Թորոսյանը Ֆեյսբուքում:
Աղբյուր՝ https://bit.ly/3r2M630

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest


0 Comments
Inline Feedbacks
View all comments