Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերականգնել Անիի կամուրջը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը: Միրզոյանն այս մասին ասել է Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կատարած հայտարարության ժամանակ: «Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը: Այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերվող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասել է Միրզոյանը:
Աղբյուր` https://www.mfa.am/hy/press-conference/2023/02/15/fms_armenia_t%C3%BCrkiye/11865
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com