Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2210-ով, գրանցվել է մահվան ևս 30 դեպք․ ԱՆ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 210-ով՝ հասնելով 101 հազար 773-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1647-ով և հասել 61 հազար 782-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 202 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 428 հազար 687-ի:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1506-ի, ևս 397 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 38 հազար 88 մարդ:

Աղբյուր՝  https://www.moh.am/#1/3334

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments