Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 585-ով. ՀՀ ԱՆ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 585-ով՝ հասնելով 179 հազար 287-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 292-ով և հասել 166 հազար 702-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 242 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 780 հազար 085-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 277-ի, ևս 839 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 469 մարդ։
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3658
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com