Հայաստանում կորոնավիրուսի թվերը դանդաղ նվազում են
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 813-ով՝ հասնելով 127 հազար 522-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 3 հազար 845-ով և հասել 98 հազար 944-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1977 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 490 հազար 370-ի:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2002-ի,ևս 507 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 26 հազար 69 մարդ։
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3367
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com