Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 939 նոր դեպք . ՀՀ ԱՆ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 939-ով՝ հասնելով 255 հազար 648-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։ Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 592-ով և հասել 237 հազար 855-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 823 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 669 հազար 977-ի: Նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 200-ի, ևս 1197 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 396 մարդ։
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/4324
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com