Հայաստան է ժամանել ԵՄ արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալը

Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով Եվրոպական արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրայսն այսօր քաղաքական խորհրդակցությունների նպատակով ժամանել է Երևան: Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն, նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։ Եվրոպացի պաշտոնյան նպատակ ունի հայ գործընկերների հետ քննարկել Եվրամիության դիտորդական առաքելության (EUMCAP) ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը։ Կողմերը կանդրադառնան նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին, ասված է հաղորդագրությունում:

Աղբյուր` https://www.facebook.com/eudelegationtoarmenia

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments