Հանդիպում գերեվարվածների հարազատների հետ
Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: փակ օրակարգով, առանց լրագրողների մասնակցության, կառավարության ղեկավարը նախ Շիրակի մարզպետարանում անցկացրեց հերթական մարզային խորհրդակցությունը, առաջարկելով քննարկել մարզի ընթացիկ և ռազմավարական խնդիրները, կարևորել պետական և տեղական կառավարական մարմինների համատեղ գործունեությունը ետպատերազմական , սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ
Կառուցենք Հայաստանը նորովի կարգախոսը հիմա առավել արդիական է հնչում, ընդգծել է երկրի ղեկավարը, ու կոչ արել ներկաներին համատեղ ջանքերով փոխել ընդհանուր իրավիճակն ու տրամադրությունը:
Խորհրդակցությունից հետո, Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում ունեցավ նոյեմբերի 9-ից հետո Արցախում գերեվարվածների հարազատների հետ: Թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել կամ ինչ պատասխաններ են ստացել շիրակցիները, լրատվամիջոցների համար անհայտ մնաց, քանի որ այս հանդիպումը եվս անցավ առանց լրագրողների մասնակցության: Հայտնի է միայն, որ գերեվարվածների հարազատները պահանջում են հստակ տեղեկություններ փոխանցել իրենց ազգականների մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկել նրանց հայրենիք վերադարձներու ուղղությամբ:
Մինչ մարզպետարանում ընթանում էր հանդիպումը, դրսում վարչապետի հետ հանդիպման ակնկալիքով հավաքվել էին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի մանկավարժներն ու ծնողները: Նրանց պահանջն արդեն տևական ժամանակ է նույնն է:
Իրավապահ մարմինները Ցուցարարներին հորդորեցին իրենց պահանջը ներկայացնել գրավոր ու անտեղի չսպասել վարչապետին, սակայն վերջիններս չհամաձայնեցին, ու չնայած անբարենպաստ եղանակին, ակնկալում էին անձամբ հանդիպել կառավարության ղեկավարին: Սակայն գերեվարվածների հարազատների նետ հանդիպումից հետո, վարչապետը հեռացավ Գյումրիից առանց նրնաց հետ հանդիպման
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com