«Հանրակրթության պետական չափորոշիչը»

«Հանրակրթության պետական չափորոշիչը»
—————————————
📌 Հանրակրթության պետական լրամշակված չափորոշիչը պաշտոնապես հրապարակվել է 2021 թ․ փետրվարի 9-ին։ Դրա պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար: Որքանո՞վ են հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները համարժեք ներկա պահանջներին ու մարտահրավերներին։
📌 Հանրակրթության պետական չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների։ Ակնկալվող վերջնարդյունքները բավարար ե՞ն որակյալ և մրցունակ կրթություն ստանալու համար։
📌 Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ: Հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները տալիս ե՞ն այդ հնարավորությունը։
📌 Չափորոշիչում ներկայացված են սովորողի ուսումնառության գնահատման սկզբունքները, որոնք նպատակ ունեն որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանն ըստ ուսումնական առարկաների, չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման: Ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով, 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում, 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից և այլն։ Ուսուցիչները բովանդակային, մեթոդական, հոգեբանական առումներով պատրաստ ե՞ն այդպես աշխատել։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Գևորգ Ղումաշյան – Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ
➡ Նաիրա Թադևոսյան, Գյումրու թիվ 1 կրթահամալիրի տնօրեն,
➡ Կարինե Ալեքսանյան, «Շիրակի ուսուցիչների միություն» ՀԿ նախագահ
➡ Հայաստան Հովհաննիսյան, թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն։
🔗Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments