ՀԱՊԿ-ը վաղն արտահերթ նիստ կհրավիրի․ կքննարկվի Երևանին օգնության տրամադրման հարցը
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ: Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com