Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք

Նոյեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107.466 դեպք, որից 64.910-ը՝ առողջացած, 1580-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40.569 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 441.174 թեստավորում:Այսպիսով՝ երեկ կատարվել է 2358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք: Ունենք 731 առողջացած և 21 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է:

Աղբյուր՝  https://www.moh.am/#1/3337

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments