Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք. 1 օրում 18 մահ է գրանցվել
Մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192.639 դեպք, որից 173.064-ը՝ առողջացած, 3515-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15.168 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 853.829 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 6354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 18 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 892 է:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3719
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com