Հաստատվել է կորոնավիրուսի 1005 նոր դեպք. Հայաստանում այժմ բուժում է ստանում մոտ 14 հազար վարակակիր
Մարտի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188.446 դեպք, որից 170.160-ը՝ առողջացած, 3434-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13.976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 828.159 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 5525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Ունենք 433 առողջացած և 18 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 876 է:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3699
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com