Հաստատվել է կորոնավիրուսի 1098 նոր դեպք
Դեկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 150.218 դեպք, որից 128.694-ը՝ առողջացած, 2556-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18.331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 554.909 թեստավորում:Այսպիսով՝ երեկ կատարվել է 3272 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1098 նոր դեպք: Ունենք 1242 առողջացած և 27 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 637 է:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3418
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com