Հաստատվել է կորոնավիրուսի 424 նոր դեպք. 1-օրյա վիճակագրությունը Հայաստանում
Մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190.741 դեպք, որից 172.096-ը՝ առողջացած, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14.287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842.817 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 3978 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 424 նոր դեպք: Ունենք 590 առողջացած և 12 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 882 է:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3708
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com