ՀՀ անվտանգության խորհուրդը նախագահին կոչ է անում բավարարել վարչապետի՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը

ՀՀ անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Այս մասին ասվում է ԱԽ գրասենյակի հայտարարության մեջ: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է զինված ուժերի՝ քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի՝ որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է Կառավարության ղեկավարի հայեցողությունը։ ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում: Ելնելով վերը նշվածից՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր:

Աղբյուր՝ https://www.seco.am/information/announcements/42?lang=hy

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments