ՀՀ-ի և Ադրբեջանի ԶՈՒ-երի միջև տեղի է ունեցել մարտական հենակետերի տեղակայման վայրերի հստակեցում. ԱԳՆ
Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ:
Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/11/27/comment/10673
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com