ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի կեղծ լուրը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները, թե իբր հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը, ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկատվությանն արձագանքել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել:Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3304985662870904
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com