Հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի վայրեր կարող են մուտք գործել միայն ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստված լինելու դեպքում. նախագիծ

Հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի վայրեր կարող են մուտք գործել միայն ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստված լինելու դեպքում. նախագիծ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ հունվարի 1-ից սննդի կետեր և հանրային վայրեր մուտքն ազատ է լինելու միայն պատվաստված քաղաքացիների համար: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ովքեր ունեն պատվաստման հակացուցում, հանրային վայրեր մուտք գործելիս պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն»,- հավելել է առողջապահական գերատեսչության ղեկավարը: Ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև COVID-19-ով և նոր շտամներով պայմանավորված իրավիճակի մասին, ներկայացրել պատվաստումների առկա ցուցանիշները, պատասխանել լրագրողների հարցերին: Նախարարը նշել է, որ COVID-19-ով վարակվածների օրական ակտիվ դեպքերը նվազել են` հավելելով, որ սովորաբար, հիվանդության հերթական ալիքի նվազմանը զուգահեռ` մահվան դեպքերը սկսում են նվազել 2-3 շաբաթ անց: Ուստի, առաջիկայում ականատես կլինենք մահվան դեպքերի նվազմանը: Վարակը շարունակում է մուտացվել, և հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք տարբերվում են նախորդներից տարածման ակտիվությամբ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված «Օմիկրոն» շտամն ունի փոխակերպման բարձր աստիճան. այն 50 մուտացիա է կրում, որից 30-ը` սպայկային սպիտակուցում (spike protein): Նոր շտամով պայմանավորված, ժամանակավորապես մի շարք երկրներից` Հարավային Աֆրիկայի Հանարպետությունից, Բոտսվանայի Հանրապետությունից, Լեսոթոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրապետությունից, Մադագասկարից և Տանզանիայից կսահմանափակվի մուտքը Հայաստան:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments