Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն․Բորել
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը։ Նա թվիթեյան գրառմամբ նշել է, որ Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ ԵՄ-ն շարունակում է ներգրավվել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»,-գրել է Բորելը։ Հիշեցնենք, որ Բաքուն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ Լաչինի միջանցքում, ապօրինի անցակետ է տեղադրել։
Աղբյուր ` https://twitter.com/JosepBorrellF/status/1650981898212999171
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com