«Մեր քաղաքը» խմբակցության աղմկահարույց մանդատը. քաղաքական կրքեր Գյումրիում

Գյումրիում քաղաքական կրքերը չեն հանդարտվում։ «Մեր քաղաքը» խմբակցությունը ահազանգում է մանդատագողության մասին, մինչդեռ թիվ 31 ԸԸՀ-ում գումարված այսօրվա նիստում, հիմք ընդունելով Գյումրու համայնքապետարանից այսօր ստացված պատասխան արձանագրությունը, արձանագրվեց, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու նախկին անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցված են համարվում։ Ուստի ԸԸՀ-ում հանձնաժողովը որոշեց ավագանու մանդատը Կարեն Բադալյանի փոխարեն հանձնել Նարեկ Միրզոյանին։
Հիշեցնենք, որ Կարեն Բադալյանը դիմում էր ներկայացրել մանդատից հրաժարվելու, սակայն փոշմանել և ևս մեկ դիմում էր ներկայացրել, որ ցանկանում է պարզապես դուրս գալ խմբակցությունից՝ մնալով անկախ ավագանի։ Նա դիմել էր նաև դատարան՝ լիազորությունները վերականգնելու համար։ Բադալյանի հայցը վարչական դատարանում է։ Արդյո՞ք դատարանի որոշումը որևէ փոփոխության չի հանգեցնի ավագանու կազմում կամ մանդատը կվերադարձվի Միրզոյանից Բադալյանին, այս հարցին պատասխանում է Տիգրան Ղազարյանը։
Մանդատը հետ պահանջելու իրավունք Կարեն Բադալյանը չունի, նշում է «Իմ քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։
Իրենք համոզված են, որ իրավիճակի հակառակ կողմում քաղաքական միտում ու ճնշումներ կան «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու հինգերորդ համարի հանդեպ։
Լիզա Գասպարյանը նշում է՝ բոլոր խմբակցությունները պետք է վախենան այս երևույթից, քանի որ իրենք էլ ապահովագրված չեն։ Հիշեցնենք, որ «Մեր քաղաքը» խմբակցությունը վաղ առավոտից ԸԸՀ-ում էր, որտեղ միայն օրվա երկրորդ կեսին հայտարարեցին, որ նիստ կգումարվի՝ հաշվի առնելով Գյումրու համայնքապետարանից ստացված պատասխանը։ Նախօրեին ևս նիստ էր գումարվել, բայց այն չէր համարվել փակված, որովհետև հստակ որոշում չկար համայնքապետարանից, ուստի մանդատ տալու որևէ հիմք չէր եղել ընտրատարածքայինի համար։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com