ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հայատյացության ապացույցներ

Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝ 1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին»,- Ադրբեջանի փաստաբանների միության անդամ. 2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է. 3) Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ. 4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել. 5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից, ու բոլորը, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն. 6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն. 7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես. 8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում. 9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում. – Ո՞վ է մեր թշնամին – Հայաստանը – Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ – Ատելություն – Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես – Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես. 10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ. 11) և թշնամանքի այլ դրսևորումներ: Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերը, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներ են: Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում: Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներվ»,- գրել է Թաթոյանը:

Աղբյուր՝  https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1613268975527227

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments