ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնում արդեն հաշվառվել և գործազուրկի կարգավիճակ է ստացել 54 արցախցի
Բռնի տեղահանման արդյունքում բազմաթիվ արցախցիներ զրկվել են հայրենի հողից, ապրուստի միջոցներից և կենսակերպ դարձած հարազատ մասնագիտություններից։ Ստեփանակերտցի Լիլիթ Ավագյանը նրանցից մեկն է, ով երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում, վերջի 9 ամիսներին էլ` սոցապ նախարարությունում։ Հայրենիքից հեռացել է սեպտեմբերի 27-ին։
Պարուսույց Անահիտ Մելքումյանը ևս Ստեփանակերտից է։ Անցնելով պատերազմի, շրջափակման և հայրենիքի կորստի ցավի միջով այժմ քայլում է ապագան կերտելու անհայտ ուղղությամբ։Բռնի տեղահանված մանկավարժն էլ Անահիտի և Լիլիթի նման նոր բնակավայրում ինտեգրվելու քայլեր է ձեռնարկում։ Արդեն անցել է աշխատանքի Գյումրու թիվ 2 ավագ դպրոցում որպես ուսուցչի օգնական և գործավար։
ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնում արդեն հաշվառվել և գործազուրկի կարգավիճակ է ստացել 54 արցախցի։ Այժմ աշխատանքներ են տարվում զբաղվածության ապահովման և գործազրկության խնդիրները լուծելու ուղղությամբ։
Արցախահայերին և Գյումրու գործատուներին մեկ հարթակում միավորելու նպատակով Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղի, ԳՏԿ-ի և Գյումրու Հայորդյաց Տան նախաձեռնությամբ վերջերս կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել էր շուրջ 250 արցախցի։
Հոկտեմբեր ամսից մեկնարկել է նորարար ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած կազմակերպության և ցանկացած մասնագիտության տեր անձանց համար, իսկ ազատ աշխատատեղերին ծանոթանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում կա առանձին բաժին, որին կարող են դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com