Նախնական տվյալներով, 20-ամյա զինծառայողն ինքնասպան է եղել. ՔԿ

Նախնական տվյալներով, 20-ամյա զինծառայողն ինքնասպան է եղել. ՔԿ Քննչական կոմիտեն այսօր որոշ տեղեկություններ է հաղորդել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքից։ Ըստ Կոմիտեի, Արգիշտի Եղյանը եղել է ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, նախնական տվյալներով, նա ինքնասպան է եղել՝ նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով կրծքավանդակի շրջանին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զ​ինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը․ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ինը տարի ժամկետով), կատարվում է նախաքննություն։ 20-ամյա զինծառայողի մահվան մասին երեկ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ժամը 10:15-ին՝ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում, տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest


0 Comments
Inline Feedbacks
View all comments