Նոյեմբերի 16-ի մարտերում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. ՊՆ
Նոյեմբերի 16-ի մարտերում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. ՊՆ Նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանագոտում ծավալված մարտերում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հաղորդագրության համաձայն, զոհված զինծառայողներն են՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 30-ամյա կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 31-ամյա շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 23-ամյա կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 41-ամյա շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը, ևս մեկ զոհվածի ինքնությունը դեռ պարզվում է։ «Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։ Նոյեմբերի 19-ի ժամը 10-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից», – նաև ասված է հաղորդագրությունում։ Մինչ օրս ռազմական գերատեսչությունը հաղորդել էր երկու զոհված զինծառայողների մասին։ 6 ժամ տևած մարտերի հետևանքով ադրբեջանական կողմը 13 հայ զինվորների է գերեվարել, 24 զինծառայողների ճակատագիրն էլ անհայտ էր։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաղորդել է իր 7 զոհի և 10 վիրավորի մասին։
Աղբյուր՝ https://mil.am/hy/news/10127
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com